|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ ԱԳՆ նոր մարտահրավերների և վտանգների հարցով դեպարտամենտի տնօրեն Իլյա Ռոգաչովի տվյալներով` ավելի քան 3,2 հազար ռուսաստանցի, հակամարտության սկսվելուց ի վեր, մեկնել է Սիրիա և Իրաք` ահաբեկիչների կողմից կռվելու. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` նրանք մեծ վտանգ են ներկայացնում ՌԴ-ի համար:
«Մի շարք դեպքերում նշված անձինք, ստանալով մարտական գործողությունների իրականացման փորձը և կապեր ունենալով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ, ՌԴ վերադառնալուց հետո համալրում են Հյուսիսկովկասյան տարածաշրջանում գործող ընդհատակյա ավազակախմբերի շարքերը»,- պարզաբանել է Ռոգաչովը: