|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 2-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» հենակետի վրա ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է Թուրքիայի աջակցությունը վայելող առնվազն 35 գրոհային: Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով տեղական աղբյուրներին և արտասահմանյան դիտորդական կազմակերպություններին:
Նշվում է, որ դա ամենամահացու հարձակումներից մեկն է գրեթե ութ ամիս առաջ Իդլիբում հրադադարի հաստատումից ի վեր:
Սիրիայի զինված ընդդիմության խոսնակ Յուսեֆ Համուդն ասել է, որ հարձակման նպատակը թուրքամետ «Ֆայլաք ալ Շամ» խմբավորման ուսումնական ճամբարներն են հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում՝ Սիրիայի՝ ապստամբների կողմից վերահսկվող վերջին նահանգում։
Հայտնի է, որ վերոնշյալ ազդեցիկ ահաբեկչական կազմակերպությունը զբաղվում է ահաբեկիչ–վարձկանների հավաքագրմամբ։