|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին հայտարարել է, որ Դամասկոսն Իսրայելի հարձակումներին կարող է սիմետրիկ պատասխան տալ: Պաշտոնյան նշում է, որ ժամանակն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում` Սիրիան կօգտվի պաշտպանվելու` իր օրինական իրավունքից և կպատասխանի իսրայելական գրոհին` հարվածելով Թել Ավիվի օդանավակայանին:
Իսրայելը օրերս հարվածներ էր հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին` Դամասկոսի օդանավակայանի շրջանում:
ՌԴ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուսի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Բորիս Դոլգովը կարծում է, որ Դամասկոսի մտադրությունն օրինաչափ է Իսրայելի ագրեսիվ գործողությունների հետևանքով, սակայն այն կարող է Սիրիայի և Իսրայելի միջև պատերազմի հանգեցնել. հայտնում է РИА Новости-ն:
«Դա դեպքերի լիովին հավանական զարգացում է, սակայն ես կարծում եմ, որ ՄԱԿ–ը և այլ արտաքին խաղացողներ` ՌԴ-ն, Թուրքիան, Իրանը, քայլեր կձեռնարկեն և կմասնակցեն այդ միջադեպի կարգավորմանը»,- ասել է նա: