|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սուրգուտ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի հարբած ուղևորը պահանջել է օդանավն ուղղել դեպի Աֆղանստան: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` ավիացիոն շրջանակներում իր աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ օդանավը պետք է մոսկովյան ժամանակով 19.30 -ին վայրէջք կատարեր «Շերեմետևո»-ում: Սակայն ուղևորներից մեկը պահանջել է թռչել Աֆղանստան: Նրան հաջողվել է համոզել, թե օդանավը պետք է վառելանյութով լիցքավորվի: Ներկայումս այն վայրէջք է կատարել Խանտի Մանսիյսկի օդանավակայանում:
Տղամարդը ձերբակալվել է: Նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Ձերբակալության ժամանակ ոչ ոք չի տուժել: