|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու ուղեբեռի զննությամբ փամփուշտ է հայտնաբերվել. հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ մեկնման սրահում մի քաղաքացու մոտ արգելված ուղեբեռ կա: Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորուհու ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի փամփուշտ:
Կինը բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: