|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր լրագրողներն ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ընկերն է, ինչո՞ւ ընկերոջը չի ասում` կոռեկտ պահի իրեն և Ադրբեջանի շահը չգերադասի Հայաստնի հետ հարաբերություններին:
«Ուրեմն ինքը շատ կոռեկտ ա: Իր վերաբերմունքն ու հարգանքն էլ դուք տեսել էիք: Ինքը սպասում է, որ մեր վարչապետի կողմից հրավեր լինի, ինքը գա հանդիպի վարչապետի հետ, հանդիպի ձեզ հետ և ձեզ հուզող ցանկացած հարցի պատասխանի»,- նշեց Ծառուկյանը:
Հարցին` գալո՞ւ է Հայաստան, նա պատասխանեց. «Դուք վարչապետի աշխատակազմից հետաքրքրվեք` հրավերն ուղարկե՞լ են, թե՞ ոչ: Ինքը պատրաստ է գալ»: