|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վաշինգտոնին չի հաջողվի ՌԴ-ից ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիք սարքել: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ըստ նախարարի` Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում գլխավոր խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը երբեք չի դիտարկել այդ հարաբերությունները որպես ինքն իրենով արժեք ներկայացնող բան: Լավրովի խոսքով` ՌԴ-ն ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթի համար օբյեկտ է:
«Մեզ դեմոնացնում են, որպեսզի պահպանեն կարգուկանոնը Եվրոպայում և ամրապնդեն եվրաատլանտյան կապը: Կամ, օրինակ, ներկայումս լրջորեն քննարկվում է ՌԴ-ին Չինաստանի դեմ ի շահ իրենց օգտագործելու հնարավորությունը»,- ասել է Լավրովը: