|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը տեղեկացնում է, որ ՀՀ դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որը շարունակաբար կատարվում է Երևան, Նար-դոսի 2 հասցեում գրանցված «Խոսնակ լրատվական» լրատվամիջոցի կողմից։
«Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի շահերը սպասարկող, դրանց քարոզչությամբ զբաղվող «խոսնակ լրատվական» անունով լրատվամիջոցը Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ անթաքույց ատելություն ու բռնության կոչ է տարածում, ինչը արգելված է ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 329-ով։
Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու դեպքում ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է 1-4 տարի ազատազրկում, եթե այդ ատելության խոսքը տարածվել է զանգվածային լրատվության միջոցներով։
ՀՀ դատախազություն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որը շարունակաբար կատարվում է Երևան, Նար-դոսի 2 հասցեում գրանցված «Խոսնակ լրատվական» լրատվամիջոցի կողմից»։