|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանը պնդում է, որ Հալեպում նոյեմբերին տեղի ունեցած քիմիական հարձակումը հետաքննվի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Նա հավելել է, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետներին:
ՌԴ ՊՆ-ն նոյեմբերին հայտնել էր, որ գրոհայինները թունավոր նյութերով արկերով գնդակոծել են Հալեպը, 100 մարդ տուժել էր:
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ավելի վաղ ռուսական կողմը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը փորձում է Իդլիբի շուրջ ապառազմականացված գոտում սադրանքի դիմել, որպեսզի այնուհետև մեղադրի կառավարական զորքերին բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ: