|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Էլլա Պանֆիլովան ցավակցություն է հայտնել Հայաստանի իր գործընկերոջը` Գյումրիում հայ ընտանիքի սպանդի հետ կապված` ասելով, որ այդ ցինիկ հանցագործությունը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի:
«Ընդունեք մեր խոր ցավակցությունները Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության կապակցությամբ: Վստահ եմ, որ նման ցինիկ հանցագործությունը պետք է մանրակրկիտ հետաքննվի, իսկ մեղավորները պետք է կրեն խստագույն պատիժ: Հաստատում եմ իմ պատրաստակամությունը` ակտիվորեն համագործակցել Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում և ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարում: Խնդրում եմ` փոխանցեք իմ ցավակցությունները զոհերի հարազատներին»,- ասված է Պանֆիլովայի ուղերձում: