|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հարցի շուրջ երկրորդ հանրաքվեն անուղղակի կերպով կվնասի Բրիտանիայի կառավարության քաղաքականությանը: Այս մասին ասել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Ըստ The Times-ի` Մեյը կոչ է արել չխախտել բրիտանացի ժողովրդին տրված խոստումը` ընդգծելով, որ նոր հանրաքվեն ընտրողների մոտ հարցականի տակ է դնելու ժողովրդավարություն իրականացնելու` պահպանողականների ունակությունը: Նրա կարծիքով` նոր հանրաքվեն կհանգեցնի երկրի պառակտմանը:
Նշենք, որ բրիտանական մամուլը հաղորդել էր, որ երկրի կառավարության մի շարք անդամներ քննարկում են Brexit-ի շուրջ հերթական հանրաքվեն իրականացնելու հնարավորությունը: