|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահը չպետք է արտասանի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, եթե հարգում է միջազգային իրավունքը․ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Haber-Turk-ին տված հարցազրույցում։
Թուրք նախարարը նշել է, որ «եթե ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը հնչեցնի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, որը չունի իրավական հիմք, դա կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին»։ «Բայց մենք չպետք է անհանգստանանք, թե ինչ է ասում պարոն Բայդենը, քանզի դա չի փոխում հայկական պնդումների պատմական իրողություններն ու անհիմնությունը»,- նշել է նա: