|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պետք է զբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը. հայտնում է ekhokavkaza.com-ը:
Ըստ նրա` Իվանիշվիլիի ոչ պաշտոնապես ղեկավարության պայմաններում Վրաստանը երկար ժամանակ է` չի կարողանում պատասխանել պետական կառուցվածքի բնույթի մասին գործընկերների հարցերին: Մարգվելաշվիլիի խոսքով` Իվանիշվիլին է որոշումներ կայացնում երկրի վարչապետերի հրաժարականի և նշանակման մասին, օրինակ` դա տեղի ունեցավ Գեորգի Կվիրիկաշվիլիի դեպքում, որը լքեց իր պաշտոնը Իվանիշվիլիի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով: