|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի վարչապետ պետք է դառնա իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը, իսկ այսօր նա Բիձինա Իվանիշվիլին է: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին. հայտնում է Регнум-ը:
«Գործընթացները պետք հասկանալի և թափանցիկ լինեն հասարակության համար, և հասարակությունը պետք է իմանա` ինչու են այդքան հանկարծակի պաշտոնից հեռանում վարչապետերը, որոնք նախկինում հաջողակ էին համարվում, պետք իմանան`ինչ է այդ ամենի հետևում, և ինչ չափանիշներով են նոր վարչապետեր ընտրվում: Այդ դիմակահանդեսը պետք է ավարտվի, և եթե մենք խոսում ենք Վրաստանի եվրոպական ընտրության մասին, ապա եվրոպական երկրներում վարչապետ է դառնում գործող կուսակցության ղեկավարը: Եվ Վրաստանում վարչապետ պետք է դառնա Բիձինա Իվանիշվիլին` որպես իշխող կուսակցության ղեկավար, եթե մենք խոսում ենք պատասխանատու քաղաքականության և հասարակության համար գործընթացների հասկանալի լինելու մասին»,- ասել է Վրաստանի նախագահը: