|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցությունը վերջերս լքած Արթուր Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ կողմ է դեկտեմբերին անցկացվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
«Միանշանակ կողմ եմ 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։ Վարչապետի պաշտոնից Ն.Փաշինյանի հրաժարականից հետո,մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի։
Հիշեցնենք, որ այսօրվա ընթացքում նույնաբովանդակ հայտարարություններով արդեն հանդես են եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գևորգ Կոստանյանն ու Արման Սահակյանը: