|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար, դասախոս Հրանտ Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր՝ աշխատանքից ազատման մասին դիմումի լուսանկարը՝ ուղղված ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին:
«Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից՝ վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով։
Կարծում եմ, որ ԵԿԹՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստ գործիչ և, ամենակարևորը, մինչև օրս գործող ռեժիսորի կողմից մատազ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28.300 դրամ»,- գրել է նա դիմումում։
