|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ցեղասպան երկրի նախագահ Իլհամ Ալիևը շեշտել է, որ վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և ևս մեկ անգամ կրկնել, որ Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Այս մասին նա հայտարարել է Բաքվում՝ ընդունելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։
Ինչպես հաղորդում է APA-ն, Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը ռազմական և քաղաքական միջոցներով լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ դրանով իսկ ապահովելով Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հաստատումը Հարավային Կովկասում»։