|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է ԱԱԽ նախկին քարտուղար, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցի քննությունը:
Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ դեկտեմբերի 14-ին:
Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Գևորգյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ, որի բովանդակությունը հրաժարվեց հրապարակել: «Եթե դատարանը մերժի կալանքի մասին միջնորդությունը, ապա Գևորգյանն այդ հայտարարությունը կներկայացնի հանրությանը և բոլոր պարզաբանումները կտա: Եթե դատարանը Գևորգյանի կալանավորման համար գտնի հիմքեր, մենք նաև գրավի միջնորդություն ենք ներկայացրել: Գրավի չափը չենք նշել, դա թողել ենք դատարանի հայեցողությանը»,- ասաց պաշտպանը: