|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավորապես բացակայել երկրից։ Այդ ընթացքում Գևորգյանը մասնակցելու է Ստրասբուրգում, Բրյուսելում և Փարիզում կայանալիք ԵԽԽՎ տարբեր կոմիտեների նիստերին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացավ Լուսինե Սահակյանի միջնորդությանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիրքորոշում հայտնելիս՝ նկատեց, որ թողնում է դատարանի հայեցողությանը։