|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ռոսատոմ»-ն Ադրբեջանի նախագահին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության առաջարկներ է ուղարկել, որոնք ներառում են ատոմային էլեկտրակայանների կառուցում. հայտնում է ТАСС-ը` հղում անելով ատոմային ոլորտում աղբյուրին:
«Ադրբեջանն ատոմային արդյունաբերություն ունի, սակայն գործող ատոմակայաններ չկան: «Ռոսատոմ»-ն առաջարկներ է արել, նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք երկու եղանակ, մեկը` անմիջապես սկսել, մյուսը ենթադրում է միջուկային ոլորտում համագործակցության աստիճանական աճ»,- ասել է աղբյուրը:
Խոսելով ատոմակայան կառուցելու նախագծի հնարավոր ֆինանսավորման սխեմայի մասին` աղբյուրը հավելել է, որ դժվար թե Բաքուն նախագծի իրականացման համար վարկի համար դիմի ռուսական կողմին: «Կարծում եմ` իրենց միջոցներով կկառուցվեն»,- ասել է նա: