|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի ՊՆ-ն սկսել է Սև ծովում նոր ռազմածովային բազայի կառուցումը: Այն կգործի երկրի հյուսիս-արևելքում` Տրապիզոնի շրջանում: Դա կդառնա Թուրքիայի ՌԾՈՒ-ի 9-րդ ռազմաբազան:
Թուրքիայի ՌԾՈՒ-ի պաշտոնանկ ծովակալ Ջեմ Ղյուրդենիզը РИА Новости-ի հետ զրուցում ասել է, որ ռազմաբազան ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
«Այդ բազայի կառուցումը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ռուս-թուրքական հարաբերությունների համար, քանի որ երկու երկրները 2004-ից համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում, և նոր բազան կաջակցի այդ համագործակցությանը»,-ասել է նա: