|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելցի ուժայինները սպանել են պաղեստինցու, որը փորձել է ավտոմեքենայով մխրճվել իրենց մեջ. հայտնում է РИА Новости-ն:
Դա տեղի է ունեցել Հորդանան գետի արևմտյան ափին` Հեբրոն քաղաքի մերձակայքում գտնվող գյուղերից մեկում, որտեղ ոստիկանները գործողություն էին իրականացնում «գունավոր մետաղների անօրինական արտադրության» դեմ:
Ըստ իսրայելական վարկածի` պաղեստինցիներից մեկը փորձել է փասխուստի դիմել մեքենայով, սակայն բախվել է իսրայելական մեքենայի հետ և շարունակել շարժվել ոստիկանության աշխատակցի ուղղությամբ: Ոստիկանը կրակ է բացել, ինչի հետևանքով պաղեստինցին մահացել է: