|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր իր հերթական քարոզարշավներից մեկի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի խնդրին:Նրա խոսքով` խնդիրն այն է, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք է կրում Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի համար: Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը մրցույթ է հայտարարելու, որպեսզի համաշխարհային բարձր մակարդակի ընկերություններից մեկը վստահելի փորձաքննություն անցկացնի:
Մենք չունենք որևէ անձնական բնույթի շահագրգռություն հարցի լուծման տարբերակների հետ կապված: Երբ փորձաքննության արդյունքները լինեն, մենք դրանք առաջին հերթին կքննարկենք համայնքների բնակիչների հետ: