|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի արևելքում գտնվող Էրզինջան նահանգի ոսկու հանքում ժայռերի զանգվածային փլուզում է տեղի ունեցել։ Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան, տեղական իշխանությունների տվյալներով՝ հանքում կարող են աշխատողներ լինել, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը։
«Գետնի տակ մարդիկ կարող են լինել, նրանց թիվը դեռ հայտնի չէ։ Փրկարարական ջոկատներ են ուղարկվել հանքի տարածք»,- հեռուստատեսությամբ ասել է նահանգի նահանգապետ Համզա Այդոգդուն:
TV-100 հեռուստաալիքի տվյալներով՝ հանքում առնվազն յոթ մարդ կա։
Հանքավայրը գտնվում է Իլիչ շրջանում և սկսել է աշխատանքը 2010թ.ին։ Այն կառավարող ընկերությունը տուգանվել է 2022 թվականին՝ ցիանիդով ոսկու արդյունահանման համար, նշում է NTV-ն։