|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ համաճարակային տեսչությունից ԵՐԿԻՐ-ը փորձեց ճշտել, թե ինչպես է արձագանքում վերոնշյալ գերատեսչությունը Կապանի Շահումյան եւ Բանավան թաղամասերի բազմամետաղային հանքի` բաց եղանակով շահագործման խնդրին: Տեսչության աշխատանքի հիգիենայի եւ ճառագայթային անվտանգության բաժնի պետ Սոս Հովհաննիսյանը մեզ պատասխանեց, որ հարցը քննության չի առնվել. «Առայժմ հանքի` բաց եղանակով շահագործման որեւէ պաշտոնական փաստաթուղթ կամ նախագիծ մենք չենք ստացել, հետեւաբար եւ փորձաքննություն չենք իրականացրել»,-պարզաբանեց Ս.Հովհաննիսյանը:
Նշենք, որ Կապանի բազմամետաղային հանքի սեփականատեր «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ հանքավայրը բաց եղանակով շահագործել, ինչն, ըստ բնապահպանների, էկոլոգիական եւ առողջապահական լրջագույն խնդիրներ կառաջացնի Սյունիքում: