|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կրեմլն ի գիտություն է ընդունել Վրաստանում նախագահական ընտրություններում հաղթողի մասին լուրեը և Թբիլիսիից ՌԴ-ի հետ հարաբերությունների հեռանկարների գնահատականն է ակնկալում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Նախընտրում ենք սպասել առաջին հայտարարություններին, ՌԴ-ի և Վրաստանի հարաբերությունների զարգացման հեռանկարի հնարավոր գնահատականին»,- ասել է նա` պատասխանելով հարցին` ո՞րքանով են ընտրությունների արդյունքները լավատեսական` երկկողմ հարաբերությունների առումով: