|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսպանիան դեմ կքվեարկի Brexit-ի համաձայնագրին. պատճառն այն է, որ հստակություն չկա Ջիբրալթարի կարգավիճակի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Reuters-ը`իր դիվանագիտական աղբյուրներին հղումով:
Ըստ գործակալության` Իսպանիան կցանկանար տեքստում հստակ ցուցում տեսնել այն մասին, որ հարցի լուծումը պետք է ձեռք բերվի Լոնդոնի ու Մադրիդի միջև երկկողմ հիմքի վրա:
Ջիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոն, իր հերթին, հայտարարել է, որ որևէ զիջում ինքնիշխանության, իրավասության և վերահսկողության հարցում չկա և չի լինի:
Ջիբրալթարը բրիտանական թագավորության անդրծովյան տարածքն է, որը վիճարկում է Իսպանիան: