|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում պետք է որոշվեր ՀՀԿ պատգամավորների քվեարկությունների հարցը վաղվա ԱԺ նիստում, ուր քննարկվելու է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հարցին, թե ինչպես է վաղը քվեարկելու, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը չցանկացավ պատասխանել, ասելով, թե ինքն այդ մասին ինչ-որ լրատվամիջոցի արդեն ասել է: Նշենք, որ Արտաշես Գեղամյանը իր հարցազրույցներում ասել է, որ դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Հարցին, թե իր դիրքորոշումը, փաստորեն, չի փոխվել՞, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ է փոխվել որ, բացի անձրևից»: