|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ հատուկ նիստում, ուր քննարկվում էր ՀՀ վարչապետի թեկնածության հարցը, խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նախ նշեց, որ ուլտիմատումների, շանտաժի միջոցով քաղաքական որոշումներ չեն կայացվելու: Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության միասնական դիրքորոշումը, նա ասաց.
«Երեկ ՀՀԿ խմբակցությունը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք նրան հարցեր ենք ուղղել, պարզել ենք նրա պատկերացումները ՀՀ զարգացման ու երկրի անվտանգության հարցերի վերաբերյալ, և ամբողջացրել ենք պատկերացումները նրա թեկնածության վերաբերյալ: Գիտակցելով այն կործանարար, ճակատագրական հետևանքները, որոնք կարող են առաջանալ նրա վարչապետ լինելու դեպքում, ՀՀԿ-ն հայտարարում է, որ ընդունելով ժողովրդական շարժման հաղթանակը, համաձայն լինելով հնչող գնահատականների հետ, հանրային դժգոհության հետ, այնուամենայնիվ մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»,- ասաց նա: