|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը, որին կհաջորդի ՀՀԿ Խորհրդի նիստը. քննարկելու են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, կառավարությունում կադրային փոփոխությունները և նոր վարչապետի թեկնածության հարցը: ՀՀԿ ԳՄ և խորհրդի անդամների առաջին արձագանքները վարչապետի հրաժարականին յուրատեսակ են. ոմանք հրաժարվում են պատասխանել որևէ հարցի, ոմանք` խուսափում մեկնաբանելուց:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հովիկ Աբրահամյանի կառավարումը` բավարա՞ր, անբավարա՞ր, թե՞ լավ, ասաց. «Դրական եմ գնահատում»:
Հարցին, թե ի՞նչ դրական արդյունքներ կարող է մատնանշել Աբրահամյանի կառավարման ժամանակաշրջանում, պատասխանեց. «Ինքն իր ելույթում մանրամասն նշել է այդ ձեռքբերումների մասին, ես այդ գնահատականների հետ համամիտ եմ»: