|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայազգի նախկին խորհրդական Էթիեն Մահչուփյանը որոշել է դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին:
Ըստ Demokrathaber-ի՝ մինչ օրս իշխանամետ մոտեցումներ ունցող Մահչուփյանը հայտարարել է, որ ապրիլի 16-ին` հանրաքվեի օրը, «ոչ» կասի փոփոխությունենրին: Նա ասել է, որ ճիշտ չէ «այո» ասել սխալին այն դեպքում, երբ ակնհայտ է, որ փոփոխություններին «այո» ասելը Թուրքիային երկարատև վնասներ կպատճառի: Ըստ Մահչուփյանի` սահմանադրական փոփոխությունների այս տեսակը միանձնյա կառավարման կհանգեցնի, ինչը, նրա խոսքով, ամբողջությամբ հակասում է նախագահական կառավարման ոգուն: