|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղն իր ելույթներից մեկի պատճառով հարուցված դատական գործի շրջանակներում կանգնել է դատարանի առաջ:
Նշենք, որ նրա դեմ մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական խմբավորման, այդ թվում՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող PYD-ի քարոզչություն իրականացնելու» համար:
Ըստ Demokarthaber-ի՝ Յուքսեքդաղը հիշեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը նախկինում հյուրընկալել է այդ «ահաբեկչական»` PYD խմբավորման նախագահ Սալիհ Մուսլիմին՝ նշելով, որ եթե իրեն դատում են PYD-ի մասին ելույթի պատճառով, ապա նույն կերպ պետք է դատեն այդ ժամանակվա վարչապետ Դավութօղլուին և Էրդողանին:
«Ես հավատում եմ իմ ասածներին և իմ խոսքերի տերն եմ: Մեզ թող ասեն՝ YPG-ն և PYD-ն ո՞ր թվականից ի վեր է ճանաչվել ահաբեկչական կառույց»,- ասել է նա՝ դատարանից արդարացում պահանջելով:
Մերժելով Յուքսեքդաղի պահանջը՝ դատարանը նիստը հետաձգել է մինչև մարտի 16-ը: