|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը նոր տեսանյութեր է հրապարակել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի մասնակցությամբ, որոնք կասկածվում են ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման մեջ. հայտնում է Москвосвкий комсомолец-ը:
Տեսանյութում երևում է` ինչպես են նրանք մարտի 4-ին ժամանում Սոլսբերի և տեղաշարժվում քաղաքով:
Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում: Լոնդոնը թունավորման փորձի մեջ մեղադրում է Մոսկվային: