|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիան եզրակացություններ է անում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով մինչ հետաքննության ավարտը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Ուշադրություն դարձրեք, որ այդ ամենն արվում է մի ժամանակահատվածում, երբ հետաքննությունն ավարտված չէ և, Սքոթլանդ Յարդի մասնագետների համաձայն, կտևի ամիսներ, երբ դեռ դատ չի կայացել, երբ չկա որևէ դատավճիռ: Այնպես որ` իրավունքի անգլոսաքսոնական համակարգը լրացվում է նոր և շատ հետաքրքիր նախադեպերով»,- հայտարարել է նա: