|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդից դեռ մի քանի օր է անցել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը դարձյալ հայտարարում է, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով, ասել է. «Միգուցե դա Բաքվի պատասխանն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռանախագահող երկրների կողմից արված հայտարարությանը։
Եռանախագահներն ընդգծում են, որ ռազմական լուծում հիմնախնդրին չի կարող լինել, և կոչ են անում կողմերին բացառապես խաղաղ ճանապարհով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, նշում են 1994թ. հրադադարի համաձայնագրի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնության իրականացման կարևորությունը:
Բազելում կայացած ճեպազրույցի ժամանակ ես ասացի, որ միգուցե այդ հայտարարության մեջ համանախագահների կողմից ընտրված դիվանագիտական, այն ժամանակ էլ ասացի, հիմա էլ կկրկնեմ` դելիկատ լեզուն ըմբռնելի, հասկանալի չէ Ադրբեջանի համար:
Հիմա` Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս նոր հայտարարությամբ, շփման գծում իրավիճակի նոր սրմամբ ևս մեկ անգամ հաստատվում է այն, որ իսկապես այդ լեզուն ըմբռնելի չէ Բաքվի համար։ Կարծում եմ՝ եռանախագահները պետք է համապատասխան եզրակացություններ անեն»: