|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքին` հայ մարդու կերպարն աշխարհում ստեղծելու, այն ճիշտ ներկայացնելու համար. նախագահականում գործարարների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով` տասնյակ տարիների ընթացքում աշխարհում ստեղծվել է հայ մարդու կերպար` ազնիվ ու աշխատասեր մարդու: «Ում ուզում եք հարցրեք` Միջին Արևելքի էմիրներից սկսած կամ շեյխերից սկսած մինչև ամերիկյան մեծ գործարարներ, բոլորն էլ հային «ազնիվ ու աշխատասեր» բնորոշումը կտան: Սա մեծ արժեք է գրավչության համար, մեր երկրի համար: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ կերպարն անսասան մնա, թույլ չտանք, որ այն խախտեն, քանի որ մեր «բարեկամները» կուզեն այդ կերպարը փչացնել»,-ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով բարեգործությանը` նա հիշեցրեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր հեռուստամարաթոն է անցկացնելու: