|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ռեժիմն ինքն իր ընտրությունն է առաջարկել հասարակությանը` ընտրելու տեսակ ու արժեհամակարգ, դրանով իսկ արագացնելով իր նախաձեռնության տապալումը, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բացի այն հանգամանքից, որ Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը գործում է օրենքից դուրս, ստիպված վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին:
Եթե նույնիսկ որոշ մարդկանց մոտ կասկած կար կողմնորոշման, գործելու և ընտրություն կատարելու հարցում, ապա տիրադավների կերպարն ու կեցվածքն արագացրեցին հանրության` Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ համախմբվելու գործընթացը:
Միգուցե շատերի համար տիրադավները նոր են բացահայտվում, որպես մարդկային տեսակ, սակայն պարզ է, որ նախկինում էլ ներսից են գործել որպես ուրացողներ:
Մեկն Արցախն է դավաճանել, մյուսը` սեփական ընկերներին ու այդպես շարունակ»: