|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան կունենա նոր միգրացիոն համակարգ, որը հիմնված կլինի միգրանտների պրոֆեսիոնալության մակարդակի վրա: Այդ մասին խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` միգրացիոն համակարգը կհիմնվի ոչ թե այն բանի վրա, թե որ երկրից է գալիս միգրանտը, այլ այն բանի, թե ինչ կարող է նա տալ Մեծ Բրիտանիային:
Մեյը նաև բացառել է ևս մեկ անգամ Brexit-ի հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:
Բրիտանիան ԵՄ-ն կլքի 2019-ի մարտի 29-ին: