|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի ԱԳՆ-ն լրջորեն մտահոգված է Գազայի հատվածում և Իսրայելի հարավում տիրող իրավիճակով և դատապարտում է հրթիռակոծությունները: Այդ մասին ասվում է գերատեսչության հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք միշտ հստակ ընդգծել ենք, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանելու իր անվտանգությունը և պատշաճ կերպով արձագանքելու հարձակումներին»,- ասվում է հաղորդագրությունում:
Իսրայելի բանակն ավելի վաղ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում տեղակայված մոտ 150 օբյեկտի, այդ թվում` «Ալ Աքսա» հեռուստաընկերությանը և նախկին հյուրանոցի շենքի, որը, ինչպես նրանք են պնդում, ՀԱՄԱՍ-ն օգտագործել է «ահաբեկչական նպատակներով»: ՀԱՄԱՍ-ը, իր հերթին, մոտ 400 հրթրռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել միջազգային հանրությանը` միջամտել իրավիճակին: