|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գերմանիան ստիպված է եղել ներողություն խնդրել այն բանից հետո, երբ Իսրայելին ջնջել է հրապարակված ռազմական զեկույցի քարտեզից. հայտնում է middleeastmonitor.com կայքը։
Գերմանիայի ռազմական հակահետախուզության ծառայության (MAD) ղեկավարը ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ 2019 թ. զեկույցում Իսրայելը՝ Պաղեստինից օկուպացված տարածքների հետ միասին նվել է նույն գույնով, ինչ հարևան Հորդանանը, այդ իսկ պատճառով էլ Իսրայելը չի երևացել։
Քարտեզի բացթողման մասին հայտնել էր Թվիթերի օգտագեր Կլեմենս Կլերեր՝ նշելով, որ MAD-ի առաջին հրապարակային զեկույցում Իսրայելի բացակայում է։
Սոցցանցերի տիրույթում դեպքի առթիվ հումորային կարծիքներ են տեղ գտել. օգտատերերից ոմանք նշում են, որ «նախկին սովորությունները երբեք չեն վերանում»։