|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Բեռլին երկրամասի դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` «Շպիգել»-ին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանն արգելվել է անհիմն պնդումներ տարածել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատարանի որոշման մեջ նշվում է, որ պատասխանող կողմին, այսինքն` «Շպիգել»-ի հրատարակչությանը՝ ներկայացված ի դեմն գործադիր տնօրեն Թոմաս Հասսի, եւ Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանը՝ ներկայացված ի դեմն տնօրեն Կարոլա Վիլլեի, «արգելվում է հայցվորի վերաբերյալ բառացի կամ իմաստային պնդել և (կամ) տարածել և (կամ) պնդել և (կամ) տարածել տալ»:
Կարգադրությունը խախտելու յուրաքանչյուր դեպքի համար դատարանի կողմից սահմանվում է մինչև 250.000 եվրոյի կարգապահական տույժ կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք:
Հրատապ լինելու պատճառով գործի քննությունն անցկացվել է առանց բանավոր ընթացակարգի: Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին դատարանում ներկայացրել է RAUE LLP փ աստաբանական գրասենյակը :
Ըստ գերմանական հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության` Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:
Աշոտ Սմբատյանը հերքել է խմբավորման հետ իր առնչությունը և «անհեթեթություն» որակել այդ մեղադրանքը:
ՀՀ արտգործնախարարությունը նշել է, որ կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այս պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: