|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիան կշարունակի հավատարիմ լինել իրանական միջուկային գործարքին և չի դադարեցնի Իրանի հետ առևտրային հարաբերությունները Վաշինգտոնի պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո: Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը. հայտնում է РИА Новости-ն:
ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ հայտարարություն են տարածել, որում հաստատել են, որ կշարունակեն աշխատել ՌԴ-ի, Չինաստանի և այլ երկրների հետ Իրանի հետ արդյունավետ ֆինանսական խողովակների պահպանման ուղղությամբ` չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
Նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, որոնք վերաբերում են երկրի նավթի արտահանմանը: