|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թեհրանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Դամասկոսի հետ՝ չնայած Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին. հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչպես նախկինում, մենք կշարունակենք տնտեսական համագործակցությունը ամուր ժողովրդի և Սիրիայի կառավարության հետ և, չնայած պատժամիջոցներին, կամրապնդենք տնտեսական հարաբերությունները», - ասված է Մուսավիի հայտարարության մեջ:
Նա նաև պատժամիջոցներն անվանեց տնտեսական ահաբեկչություն՝ նշելով, որ կորոնավիրուսի պայմաններում դրանք կուժեղացնեն սիրիացիների տառապանքը, այդ իսկ պատճառով դրանք անմարդկային են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ի վերջին օրենք է ստորագրել, որը հայտնի է դարձալ «Կեսար» անունով։ Այն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և ներառում է պատժամիջոցներ, որոնք ազդում են սիրիական տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: Պատժամիջոցների ցուցակը ընդլայնվել է հունիսի 17-ին, 14 անձինք ենթարկվել են սահմանափակումների, այդ թվում ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասմա Ասադը և նրա քույրը՝ Բուշրա Ասադը, ինչպես նաև 21 կազմակերպություն: