|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀԿ-ի հետ համագործակցության ձգտող ուժերը պետք է գիտակցեն, որ գործ ունեն լիովին կայացած կուսակցության հետ, պետք է հստակ գիտակցեն, որ այդ կուսակցության ղեկավարը հանրապետության ղեկավարն է, եւ պետք է հստակ գիտակցեն մի բան, որ Հանրապետական կուսակցությունը բաց է համագործակցության համար, բայց չի ընդունի այն մոտեցումը, որ ինչ-որ բաներ պետք է գան սովորեցնեն կամ ինչ-որ բաներ ապացուցեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՀԿ-ին սատարելու մտադրություն հայտնած քաղաքական ուժերի մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Իհարկե, եթե կան լավ գաղափարներ կամ մտքի փայլատակումներ, բնականաբար, հաճույքով դա կմտցնենք մեր առաջիկա ծրագրերի մեջ, բայց ինչ վերաբերում է քամահրական կամ առեւտրային ոճով Հանրապետական ներկայանալուն, ապա պետք է ասեմ, որ Հանրապետականն այն կուսակցությունը չէ, որի հետ կարելի է հեռվից առեւտուր անել»,- հավելեց նա: