|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թբիլիսիի կենտրոնում երեկ կայացել է «Ո'չ` Միշային, ո'չ` Ազգային շարժմանը» կարգախոսով ակցիա. հայտնում է Новости-Грузия-ն: Վերե այգում կայացած ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ անհրաժեշտ է առավելագույնս մոբիլիզացնել ընտրողներին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ, որպեսզի նախկին իշխող «Ազգային շարժում» կուսակցությունը իշխանության չգա:
Հիշեցնենք, որ առաջին փուլում, որը կայացել է հոկտեմբերի 28-ին, թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ ձայները: Իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնական մրցակիցն է Գրիգոլ Վաշաձեն, որը Միխեիլ Սահակաշվիլիի թիմակիցն է:
Նշենք նաև, որ «Եվրոնյուզ»-ն օրերս գրել էր, որ Սահակաշվիլին սպասում է իր թիմակցի հաղթանակին, որ Վրաստան վերադառնա: