|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր, դեկտեմբերի 16-ին անցկացվեց բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց` ի աջակցություն Արցախի և Արցախահայության։
Ինչպես գիտենք 120.000 անմեղ ժողովուրդ 5 օր շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից, քանի որ միակ Արցախի ժողովրդին Հայաստանի հետ կապող ճանապարհը` Բերձորի (Լաչինի) միջանցքը, այսպես կոչված բնապահպանները փակել են։
Ցույցի ընթացքում «Րաֆֆի» ուսանողական միության անդամները կարդացին Վրաստանի Հայ Համայնքի հայտարարությունը` հայերեն, վրացերեն և անգլերեն լեզուներով։
Այնուհետև «Վրաստանի Հայ Համայնք» հկ-ի նախագահ` Արթուր Միրզոյանը ՄԱԿ-ի գրասենյակին փոխանցեց նամակ և նվիրեց Արցախի դրոշով ծածկված պատմական գրքեր և «Տատիկ Պապիկ» խորհրդանիշը։
Ստորև ներկայացնում ենք տարածած հայտարարությունը: