|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նման վերլուծություններ, վիճակագրություն եղել են, փորձ կա, որ, այո, համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանում է: Լրագրողների հետ նման կարծիք հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ համաներումից հետո հանցավորության մակարդակը կբարձրանա:
Նա նշեց նաև, թե չի բացառվում նաև, որ Հայաստանում նույնպես բարձրանա հանցավորության մակարդակը: «Բայց դա պարտադիր պայման չէ, այսինքն՝ կամ էլ այն չափով, ինչ չափով նախկինում եղել է, պարտադիր չէ, որ այդ չափով մեզ մոտ էլ բարձրանա: Այստեղ, բնականաբար, բոլորս անելիք ունենք, որ դա տեղի չունենա»,-ասաց Զեյնալյանը: