|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանը՝ Տիգրան Աթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե Գասպարյանը լքել է հայրենիքը:
«Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ վերջերս որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկություններն այն մասին, որ Գասպարյանը լքել է Հայրենիքը, սուտ են և զրպարտություն: Ներկա դրությամբ Գասպարյանը բացակայում է Հայաստանից՝ ընտանիքի հետ միասին արտերկիր հանգստի մեկնելու պատճառով: Գասպարյանը վերադառնալու է Հայաստան մինչև շաբաթվա վերջ»,- գրել է նա: