|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին ընդունել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական ու տնտեսական հարցերով խորհրդական Հենս Ուեքսլին:
Ըստ Aztagdaily-ի` ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանյան և տարածաշրջանային մի շարք հարցեր:
Բագրատունին դեսպանին է ներկայացրել Լիբանանում հայկական պատգամավորական բլոկի և ՀՅ Դաշնակցության սկզբունքներն ու դիրքորոշումները լիբանանյան թատերաբեմին հուզող հարցերի նկատմամբ:
Նշենք, որ Բագրատունին ընդունել է նաև Լիբանանում Բրիտանիայի նորանշանակ դեսպան Քրիս Ռեմփլինկին: