|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին «Շաղզոյեան» կենտրոնի իր գրասենյակում ընդունել է Լիբանանում Բրիտանիայի նորանշանակ դեսպան Քրիս Ռեմփլինկին:
Ըստ Aztagdaily-ի` Բագրատունին դեսպանի հետ քննարկել է Բրիտանիայի և Լիբանանի փոխհարաբերությունները:
Պատգամավորը դեսպանին է ներկայացրել նաև ՀՅԴ-ի` լիբանանյան կյանքում` անցյալում ու ներկայում, ունեցած դերակատարությունըն, ինչպես նաև պատմել Լիբանանի հայության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Բրիտանիայի դիրքորոշումները տարածաշրջանային և լիբանանյան հարցերի վերաբերյալ:
Դեսպան Ռեմփլիկն իր հերթին վերահաստատել է միջազգային խորհրդաժողովների ընթացքում Լիբանանին իրենց տված խոստումները թե' բանակի զինման, թե' շինարարական ու զարգացման ծրագրերի հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լիբանանում ապաստանած սիրիացի տեղահանվածներին հայրենիք վերադարձնելու հարցին: